Բաժիններ՝

Ուկրաինայում կընդլայնեն խորհրդարանի ու կառավարության լիազորություններն ու իրավունքները

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն, պետության ղեկավարը զրկվելու է արտգործնախարարին ու պաշտպանության նախարարին նշանակելու իրավունքից:

Փաստաթուղթն ընդլայնում է խորհրդարանի ու կառավարության իրավունքներն ու լիազորությունները և միաժամանակ համապատասխանաբար սահմանափակում է նախագահի իրավունքներն ու լիազորությունները: Այսուհետ կառավարության ողջ կազմին վարչապետի ներկայացմամբ կնշանակի Գերագույն ռադան:

Նախատեսվում է, որ այսուհետ կառավարությունը նախևառաջ հաշվետու է լինելու Գերագույն ռադային և հետո նոր նախագահին: Վարչապետն իրավունք կստանա Գերագույն ռադայի առաջ միջնորդել կառավարության առանձին անդամներին պաշտոնանկ անելու համար:

Բացի այդ, կառավարությունն իրավունք կստանա նշանակել ու պաշտոնանկ անել փոխնախարարներին, ինչպես նաև իշխանության կենտրոնական մարմինների ղեկավարներին ու տեղակալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս