Իրանի Կասպյան նավատորմը կհամալրվի նոր սուզանավով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի Կասպյան նավատորմը մինչև 2015 թվականի կեսերը կհամալրվի մեկ նոր սուզանավով: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ` ներկա դրությամբ այդ սուզանավի կառուցումն ընթանում է Էնզելիի նավաշինարանում: Սուզանավի կառուցմանը մասնակցում է չինական ընկերություններից մեկը, սուզանավի երկարությունը կազմելու է 50 մետր: Սուզանավի սպառազինվածության մասին ոչինչ չի հաղորդվում:
Առկա տեղեկատվության համաձայն, սուզանավը գտնվելու է Իսլամական հեղափոխության պահակազորի կասպյան ուժերի տրամադրության տակ: