Բաժիններ՝

Ուկրաինական դիմակայության հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինական դիմակայության ընթացքում զոհվել է մոտ 250 մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցը:

Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է 2013 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում զոհվածների մասին: Շիմոնովիչն ընդգծել է, որ զոհվածների թվում կան տեղաբնակներ, պետական ուժային կառույցների ներկայացուցիչներ և ապօրինի զինված խմբավորումների անդամներ:

Շիմոնովիչի խոսքերով՝ դիտարկումը ցույց է տվել, որ Ուկրաինայի հարավում ու արևելքում գրանցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, ինչը մասնավորապես վերաբերում է մարդկանց ապօրինի ձերբակալման 112 դեպքին, որոնցից 49-ի ճակատագիրը ցայժմ մնում է անհայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031