Բաժիններ՝

Կոռուպցիոն սկանդալից հետո գրեթե 200 պետծառայող դատի է տվել Էրդողանին

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի սկսվելուց հետո գրեթե 200 պետծառայող դատի է տվել վարչապետ Ռեջեփ Էրդողանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:

Նրա խոսքերով՝ հայցեր ներկայացնելու համար հիմք են հանդիսացել կառավարությունում «զուգահեռ կառույցի» գոյության մասին Էրդողանի խոսքերը: Նախարարն ընդգծել է, որ այդ հայցերը միայն ապացուցում են նմանատիպ ստվերային կառույցի գոյությունը.

««Զուգահեռ կառույցի» անդամներն ապօրինաբար գաղտնալսել են գրեթե 600.000 քաղաքացու հեռախոսազրույցներ: Ապօրինի գաղտնալսումներ իրականացվել են երկրի բոլոր նահանգներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս