Բաժիններ՝

«Օրենքով գողը» փորձել է ոստիկաններից փախչել իր «ֆրիլենդերով», սակայն չի հաջողվել

Ինչպես հայտնի է դարձել «ПраймКрайм» գործակալությանը,ՌԴ քրեական հետախուզության աշխատակիցները մայիսի 7-ին Սոլնեչնոգորսկի շրջանում ձերբակալել են 53-ամյա «օրենքով գող» Թամազ Գոգոլաձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Չերմեն։

Քրեական հեղինակության բռնել են կարճատև հետապնդումից հետո, երբ նա չենթարկվելով ճանապարհային ոստիկանների հրահանգին՝ փորձում էր փախչել իր «ֆրիլենդերով»։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2.6 գրամ մետադոն տեսակի թմրանյութ, որը համարվում է առանձնապես խոշոր չափ։ Հաջորդ օրը դատարանի որոշմամբ Գոգալաձեն կալանքի տակ է վերցվել։

«ПраймКрайм»-ի տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված Գոգոլաձեն պատկանում է «օրենքով գողերի», այսպես կոչված, հունական կլանին, որոնք հիմնավորվել են Հունաստանում՝ համախմբվելով ամենաազդեցիկ «օրենքով գողի»՝ Լաշա Շուշանաշվիլիի շուրջը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս