Google-ին պարտավորեցրել են հետևել անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենքներին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google ընկերությանը պարտավորեցրել են հետևել անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենքներին և ուղղումներ մտցնել իր որոնողական համակարգում:
Նման վճիռ է կայացրել ԵՄ-ի դատարանը՝ պաշտպանելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: ԵՄ-ի դատական ատյանի հայտարարության համաձայն, մի շարք դեպքերում շահագրգիռ անձինք կարող են դիմել ընկերությանը՝ խնդրելով վերացնել իրենց ուղղակիորեն չվերաբերող, հնացած տվյալները:
Ավելի վաղ Google ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն կարողանում վերահսկել համացանցում որոնման համակարգը և պատասխանատվություն չեն կրում անձնական տվյալների ստացման համար: ԵՄ-ի դատարանը համապատասխան որոշումն ընդունել է Իսպանիայի քաղաքացիներից մեկի ներկայացրած հայցի հիման վրա: