Բաժիններ՝

ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկված փոփոխություններին

ԱԺ ԲՀԿ խմբակցության հայտարարություն է տարածել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ, որում ասված է.

«Հարգելի խորհրդարան

ԲՀԿ ներկայացուցիչները երեկ ամբողջ օրը հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների, ԴԵՄ-ի ակտիվիստների, առաջատար իրավաբանների հետ, լսելու նրանց տեսակետը, հստակեցնելու շահառուների դիրքորոշումը:

1. Մենք գտնում ենք, որ ներկայացված օրինագիծը կես քայլ առաջ է որոշակի իմաստով և որոշակի ժամանակահատվածում մեղմում է լարվածությունը:

Կարդացեք նաև

2. Այս տեսքով օրինագիծը նկատելիորեն թերի է, կիսատ և չի լուծում հիմնական խնդիրը:

3. ԲՀԿ-ն ունի մի շարք հարցեր, որոնք այս օրինագծով մնում են բաց: Ավելին` առաջանում են նոր հարցադրումներ:

4. Ընդունելով հանդերձ, որ ներկայացված նախագիծը կես քայլ առաջ է` ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող կողմ քվեարկել, քանզի այս նախագիծը չի տալիս հարցի ամբողջական լուծում և չի փարատում հասարակության մեջ առկա կասկածները: 5. Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն չի քվեարկի ԴԵՄ` հնարավորություն տալով կառավարությանը անել հետագա դրական քայլեր: Մենք կոչ ենք անում կառավարությանը` լինել ավելի համահունչ հասարակության պահանջներին և մոտեցումներին:

6. Մենք ուզում ենք ընդգծել, որ Բարգավաճ Հայաստանը այս խնդրում, ինչպես նաև հասարակությանը հուզող բոլոր հարցերում լինելու է ակտիվ կողմ` մշտապես լինելով շահառուների և հասարակության կողքին:

7. ԲՀԿ-ն այսօր քվեարկելու է ձեռնպահ: Միևնույն ժամանակ, եթե ոչ իշխանական ուժերի քառյակում որոշում կայացվի` ստորագրահավաք սկսել արտահերթ նիստի պահանջով, ապա ԲՀԿ-ն միանալու է այդ նախաձեռնությանը` հասարակությանը հուզող հարցերը ևս մեկ անգամ բարձրաձայնելու և հնարավոր արդյունավետ լուծումը գտնելու նպատակով»:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս