Բաժիններ՝

Ռուսաստանում նշում են Սևծովյան նավատորմի կազմավորման 231-ամյակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում այսօր նշում են Սևծովյան նավատորմի կազմավորման 231-ամյակը: Դրա հետ կապված՝ կազմակերպվել են  տոնական մի շարք միջոցառումներ: Սևծովյան նավատորմի բոլոր ռազմանավերի վրա բարձրացվել են դրոշները:

Սևծովյան նավատորմի կազմավորումը սկսվել է 1783 թվականին՝ Ռուսական կայսրությանը Ղրիմի միացումից հետո, որը մինչ այդ մաս էր կազմում Օսմանյան կայսրության: Սևծովյան նավատորմը ստեղծվել է կայսրուհի Եկատերինա 2-րդի հրամանով:

1783 թվականի մայիսի 13-ին Ղրիմի թերակղզու հարավ-արևմտյան հատվածում ընկած Ախտիարի ծովախորշ մուտք գործեցին Ազովյան նավատորմի 11 նավեր, որոնց ավելի ուշ միացան Դնեպրյան նավատորմիկի 17 նավեր: Հենց այդ 28 նավերն էլ հիմք դրեցին Սևծովյան նավատորմի կազմավորմանը:

Նախորդ տարի Սևծովյան նավատորմի ռազմանավերն իրականացրել են 9 երկար նավարկություն՝ այցելելով 13 երկրի 37 նավահանգիստ: 2013 թվականին Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան կատարել է ավելի քան 300 թռիչք՝ ավելի քան 3100 (թռիչքային) ժամ:

ՌԴ ՊՆ-ի պլանի համաձայն, Սևծովյան նավատորմը 2014 թվականից համալրվելու է նոր սերնդի սուզանավերով: Մինչև 2015 թվականի սկիզբը Սևծովյան նավատորմը համալրվելու է «Ադմիրալ Գրիգորովիչ» դասի առաջին 6 պահականավերով, իսկ մինչև 2016 թվականը՝ Պետերբուրգում կառուցվող նոր սուզանավերով: Ընդհանուր առմամբ, մինչև 2020 թվականը Սևծովյան նավատորմի զարգացման համար հատկացվելու է ավելի քան 86 միլիարդ ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս