Օլանդը Հայաստան կգա նաև հաջորդ տարի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է հաջորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այցելել Հայաստան: Այս մասին նա հայտարարել է այսօր Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ապրիլի 24-ին նա կլինի Երևանում, որպեսզի հիշեցնի, իր իսկ խոսքերով, «սարսափելի Եղեռնը», և որպեսզի խաղաղության և հաշտության խոսքերով դիմի մի ազգի, որն այդքան տառապանքներ է կրել:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ պետք է իսկական լուծումներ գտնել, քանի որ զինադադարը բավարար չէ։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում ևս վերահաստատել է հակամարտությունը կարգավորելու՝ իրենց պատրաստակամությունը։

Ընդհանրապես, ըստ Օլանդի, Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի Կովկասի երեք երկրների հետ էլ և իր համերաշխությունն է հայտնում այդ պետություններին:

Տեսանյութեր

Լրահոս