Թուրքիայի պաշտպանության նախարարը վաղը կայցելի Նախիջևան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը վաղն այցելելու է Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Պլանավորված է, որ Յըլմազն այցի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Նախիջևանի Առանձին համազորային բանակի հրամանատարության հետ, ինչպես նաև շրջելու է Նախիջևանում տեղակայված զորամասերում:
Յըլմազի նախիջևանյան այցը տևելու է մինչև մայիսի 15-ը: