BRICS-ի անդամ 5 երկրներից 3-ը կողմ է Արգենտինայի անդամակցությանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ BRICS-ի անդամ 5 երկրներից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) երեքն առաջարկում են բլոկի շարքերում ներառել Արգենտինային: Այս մասին երեկ հայտարարել է Բուենոս Այրեսում Հնդկաստանի դեսպան Ամարենդա Խաուտան:
Նրա խոսքերով՝ BRICS-ին Արգենտինայի անդամակցությանը կողմ են արտահայտվում Հնդկաստանը, Բրազիլիան ու ՀԱՀ-ը: Դեսպանն ընդգծել է, որ Հնդկաստանի ու Արգենտինայի հարաբերություններն ունեն վիթխարի պոտենցիալ:
BRICS-ին Արգենտինայի անդամակցությանը խոչընդոտող գործոն է հանդիսանում նրա զգալի արտաքին պարտքը, ինչը բացակայում է BRICS-ին արդեն իսկ անդամակցած երկրների մոտ: BRICS-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի հուլիսի 15-ին, Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում:
Հիշեցնենք, որ տասնամյակներով ԵՄ-ին անդամակցելուն սպասելուց հոգնած Թուրքիան սպառնացել էր հրաժարվել ԵՄ-ից և անդամակցել BRICS-ին: