Բաժիններ՝

Թուրքիայի ռազմաօդային ուժերը համալրվել են A400M տիպի ռազմափոխադրման առաջին ինքնաթիռով

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերին է հանձնվել ռազմավարական նշանակություն ունեցող A400M տիպի ռազմափոխադրման առաջին ինքնաթիռը, որը Թուրքիան ստացել է մոտ մեկ ամիս առաջ:

Դա իրականացվել է Քայսերիի 12-րդ ավիաբազայում: Տվյալ արարողակարգին մասնակցել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը (ծնված Քայսերիում), պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Քայսերի նահանգապետ Օրհան Դյուզգունը, ինչպես նաև մի շարք պատգամավորներ ու զինվորականներ:

Թուրքիայի ռազմավարական տրանսպորտային առաջին ինքնաթիռին տրվել է «Ատլաս» անունը: Ընդհանուր առմամբ, Թուրքիան պատվիրել է 10 հատ A400M, ինչի համար վճարելու է 1.5 միլիարդ դոլար: Ակնկալվում էր, որ Թուրքիան առաջին ինքնաթիռը պետք է ստանար նախորդ տարեվերջին: Վերջին՝ 10-րդ, ինքնաթիռը Թուրքիան կստանա 2018 թվականի վերջին:

4 շարժիչով A400M-ն ունակ է կրել 37 տոննա բեռ, ունակ է փոխադրել ամբողջովին սպառազինված 116 զինվորի (մեկ էսկադրոն), վեր բարձրանալ 11.300 մետր, զարգացնել մինչև 780 կմ/ժամ արագություն: Ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 8700 կիլոմետր:

A400M ինքնաթիռները կփոխարինեն երկար ժամանակ կիրառման մեջ գտնվող C-160 տրանսպորտային ինքնաթիռներին: Մեծ հեռահարություն ու բարձր մանևրայնություն ունեցող այդ ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռը կարող է վերածվել թռչող հիվանդանոցի:

kayseri-ucak download (2)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս