Փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու չեզոք գոտում հայտնաբերված ավագ լեյտենանտի մահվան պատճառները. pastinfo.am
Վայոց Ձորի մարզի N զորամասի ավագ լեյտենանտի դին հայտնաբերելուց հետո նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին` ժամը 18:03-ի, սահմաններում, սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերվել է զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
Մանրամասներն` այստեղ