Բաժիններ՝

Սպանություն` Երևանում. Քաղաքացին սպանել է 50–ամյա կնոջը, դին՝ թաղել

Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, 1955 թ. ծնված Գրիգոր Լ.-ից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և մինչ այժմ նրանից ոչ մի տեղեկություն չունի:

Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին` իր վարած «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարված զննությամբ` ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակներ` առանց պայթուցիչների:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, որի ժամանակ «Բրաունինգ» տիպի ատրճանակից` սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել է նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի մոտակայքում հայտնաբերել է Վ. Գրիգորյանի դին:

Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի և թիկունքի մասերում հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀՈստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս