Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Աբրահամն իրենց աջակցություն են հայտնել Արամ MP3-ին
Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Աբրահամանն իրենց աջակցություն են հայտնել Արամ MP3-ին: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Լինենք միասնական ու քվեարկենք Արամ MP3-ի օգտին»:
Իսկ հանրահայտ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կոչ է արել միանալ իրեն և քվեարկել Արամի օգտին: «Այսօր երեկոյան դիտելու եմ Եվրատեսիլը և քվեարկելու եմ իմ ընկերոջ` Արամ Mp3-ի օգտին: Միացեք ինձ»,- Facebook –ում գրել է նա: