Բաժիններ՝

Հաղթանակի տոնը՝ մթության մեջ

Երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը՝  Հաղթանակ զբոսայգին, մարդաշատ է դառնում հատկապես տոնական օրերին։ Մայիսի 9-ը թերևս այդ օրերից գլխավորն է։ Այգում ավելացել են նոր կարուսելներ, սրճարաններ և այլն։

Սակայն նախօրեին Հաղթանակ զբոսայգի այցելած մեր քաղաքացիներից շատերը արդարացիորեն դժգոհում են…մթությունից։ Գլխավոր մուտքից սկսած մինչև այգու կեսը տանող խճուղին թաղված է մթության մեջ։ Լուսավորության միակ ժլատ աղբյուրը ճամփեզրի տաղարվարներ են։

Երեխաների հետ երեկոյան ժամերին այգի այցելող ծնողներիը չեն կարողանում հասկանալ՝ մի՞թե այդքան դժվար է գոնե 20 մետրը մեկ լուսավորության մեկ լամպ տեղադրել։

Նշենք, որ այս խնդիրը առկա է անհիշելի ժամանակներից և հույս ունենք, որ վերջապես կկարգավորվի այս հրապարակման արդյունքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս