Ովքե՞ր են իրականում սեպ խրողները և թշնամանք հրահրողները. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Աոավոտի» հետ զրույցում, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլկինի պահվածքի վերաբերյալ գնահատականներ տալով, նշեց, որ եթե ունենայինք իսկապես անկախ պետություն և արժանապատվության ունեցող իշխանություն, ապա որևէ երկրի դեսպան նման հայտարարություն չէր անի մեր երկրում։
Պարոն Իշխանյանր նշեց. «Եթե մեր իշխանություններն իսկապես ունենային արժանապատվություն, ապա՝ եթե որևէ դեսպան նման հայտարարության բերանից թռցներ, այդ երկրի իշխանությունը միանգամից այդ դեսպանին պերսոնա նոն գրատա կհայտարարեր և կպահահանջեր այդ երկրից դեսպանին ետ կանչել։
Ցինիզմ է, որ դեսպանը երկրում նման բան է ասում, բայց հիմնականում դա ցույց է տալիս ՀՀ-ի՝ որպես պետության թուլացած վիճակը, որ որևէ երկրի դեսպան իրեն թույլ է տալիս նման հայտարարություն անել»։
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը պարոն Իշխանյանը ոչ համարժեք է անվանում ու նշում. «Դա պատասխան չէր, դա մի երկու խոսք Էր, որով ուզեցին մեր հասարակության առաջ արդարանալ։ Համարժեք պատասխանը պետք է լիներ ՌԴ-ից պահանջել իր դեսպանին ետ կանչեր։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրողների թեմային՝ պարոն Իշխանյանն ասաց.
«Հայ ռուսական հարաբերություններում սեպ խրողները և թշնամանք հրահրողները Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան բերողներն են, մեր հակառակորդին մեկ միլիարդից ավելի զենք վաճաոողներն ու ՀՀ-ի հասցեին սպաոնալիք տեղացողներն են, ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացել թելադրողներն են և հատկապես վերջին շրջանում ՌԴ-ի դեսպանն է՝ իր հայտարարություններով»»։
Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։