25 քաղաք, որ պետք է տեսնել կյանքում գոնե մեկ անգամ
Adme.ru կայքը հրապարակել է 25 քաղաքի անուններ, որ կյանքում գոնե մեկ անգամ պետք է տեսնել:
1. Ստամբուլ- Թուրքիա. Ստամբուլը դինամիկ քաղաք է: Այն եվրոպականի և ասիականի, մահմեդականության և քրիստոնեության համադրություն է:
2. Հռոմ- Իտալիա. Դեռ անտիկ ժամանակներից Հռոմը սկսեցին անվանել հավերժական քաղաք: Հռոմի հավերժականության մասին պատկերացումները պահպանվել են:
3. Լոնդոն- Մեծ Բրիտանիա. Լոնդոնը բազմաթիվ մշակույթների ընդհանրություն է: Այստեղ կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերից հայտնի ուտելիքներ, արվեստ և զվարճալիքներ, ինչպես նաև դասական անգլիական մշակույթի օրինակներ:
4. Պեկին- Չինաստան. Պեկինում են գտնվում Չինաստանի ամենակարևոր պատմական հուշարձանները:
5. Պրահա- Չեխիա. Այս քաղաքը գտել է իդեալական բալանսը հնի ու նորի միջև:
6. Մարաքեշ- Մարոկկո. Քաղաքի բազմազան շուկաներն ու «բազարներն» իդեալական վայրեր են այն անձանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ քաղաքի ավանդական կյանքին:
7. Փարիզ- Ֆրանսիա. Փարիզ այցելելիս պետք է տեսնել ոչ միայն Էյֆելյան աշտարակն ու Լուվրը, այլև լինել քաղաքի հրաշալի ռեստորաններում:
8. Հանոյ- Վիետնամ. Հանոյն Արևելքի ու Արևմուտքի, ինչպես նաև ավանդական ու ֆրանսիական մշակույթների համադրություն է:
9. Սեմ-Ռիպ- Կամբոջա. Այս քաղաքն իդեալական տարբերակ է այն անձանց համար, ովքեր հանգստի կարիք ունեն:
10. Շանհայ- Չինաստան. Շանհայի փողոցներում կյանքը եռում է: Քաղաքի մասին պատկերացում կազմելու համար պետք է այցելել Շանհայի թանգարան, շուկա, Բուդդայի տաճար:
11. Բեռլին- Գերմանիա. Բեռլինը դարավոր մշակույթի, արվեստի և ճարտարապետության կենտրոն է:
12. Նյու Յորք- ԱՄՆ. Նյու Յորքը կարելի է անվանել ներկայիս արևմտյան մշակույթի կենտրոն:
13. Ֆլորենցիա- Իտալիա. Երբեմն թվում է՝ Ֆլորենցիան կանգ է առել անցյալում: Այստեղ են գտնվում իտալական լավագույն թանգարաններից, պատկերասրահներից, հրապարակներից, խանութներից շատերը:
14. Բուենոս Այրես- Արգենտինա. Բուենոս Այրեսը հաճախ անվանում են Հարավային Ամերիկայի Փարիզ՝ այն պատճառով, որ ունի հարուստ եվրոպական ժառանգություն և հրաշալի ճարտարապետություն:
15. Բարսելոնա- Իսպանիա. Այս քաղաքը հետաքրքիր կերպով իր մեջ ներառում է նորն ու հինը: Քաղաքի մեծ մասը կազմված է փոքր փողոցներից ու հին շենքերից, ինչպես տարիներ առաջ: Քաղաքի մի մասում էլ կարելի է գտնել ժամանակակից շենքեր:
16. Սանկտ Պետերբուրգ-Ռուսաստան. Բազմաթիվ մարդիկ Պետերբուրգը համարում են Ռուսաստանի ամենաեվրոպական քաղաքը:
17. Դուբայ- Արաբական Միացյալ Էմիրություններ. Քաղաքը հայտնի է Բուրջ Խալիֆա կոչվող աշտարակով, որն աշխարհի ամենաբարձր շինությունն է, ինչպես նաև բազմաթիվ արհեստական կղզիներով և լողափերով:
18. Չիկագո- ԱՄՆ. Այստեղ են կառուցել աշխարհում առաջին երկնաքերները, այժմ էլ Չիկագոն համարվում է ԱՄՆ-ի լավագույն հումորային շոուների տունը:
19. Քեյփթաուն- Հարավաֆրիկյան Հանրապետություն. Քաղաքը մի կողմից շրջապատված է օվկիանոսով ու լողափերով, մյուս կողմից՝ սարերով ու լեռներով:
20. Բանգկոկ, Թաիլանդ. Այս քաղաքը բավական մատչելի է՝ հանգիստն այնտեղ կազմակերպելու համար:
21. Բուդապեշտ- Հունգարիա. Բուդապեշտը հիանալի պատկերների քաղաք է:
22. Սիդնեյ- Ավստրալիա. Սիդնեյը հայտնի է իր Օպերային թատրոնով, կամուրջներով և լողավազաններով:
23. Լիսաբոն- Պորտուգալիա. Լիսաբոնում նույնիսկ տրամվայը կարելի է պատմական համարել. դրանց մեծ մասը հատել են դարի սահմանը:
24. Չիանգմայ, Թաիլանդ. Այս քաղաքը հաճախ անվանում են Հյուսիսի վարդ:
25. Սան Ֆրանցիսկո- ԱՄՆ. Քաղաքի էթնիկ և մշակութային կազմն ամենաբազմազաններից է:
Թարգմանությունը՝ 168.am-ի