Բաժիններ՝

Ազգային միասնության «կլոր սեղանը» անցկացվելու է մայիսի 14-ին. Յացենյուկ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ազգային միասնության «կլոր սեղանը» տեղի է ունենալու մայիսի 14-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.

«69 տարի առաջ մենք Ռուսաստանի հետ միասին պատերազմեցինք ֆաշիզմի դեմ և հաղթեցինք: Իսկ այժմ Ռուսաստանն է պատերազմում Ուկրաինայի դեմ: Պատմությունը կրկնվում է այլ ձևով:

Ռուսաստանը պետք է կանգ առնի, դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը, որոնք Ուկրաինայում սպանում են խաղաղ քաղաքացիների: Մայիսի 14-ին անցկացվելու է ազգային միասնության «կլոր սեղան»: Ուկրաինային անհրաժեշտ է միասնություն, երկխոսություն ու խաղաղություն»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի տարածած երեկվա համատեղ հայտարարությունում նշված էր, որ Ուկրաինայի ղեկավարությունը նախաձեռնում է ազգային միասնության համաուկրաինական «կլոր սեղաններ»՝ բոլոր շրջանների քաղաքական բոլոր ուժերի, հասարակության ներկայացուցիչների ու գիտնականների մասնակցությամբ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս