Բաժիններ՝

Վարժություն, որը կօգնի թոթափել հոգնածությունը և հանգիստ քնել

Լինում են օրեր, երբ անհանգիստ վիճակի հետևանքով հանգիստ և խորը քունը խաթարվում է: aroxj.am-ը ներկայացնում է պարզ յոգայի վարժություն, որը հատուկ պատրաստվածություն չի պահանջում, հանգստացնում և պատրաստում է ձեր մարմինը և գիտակցությունը քնելուն:

Դանդաղ մեջքի վրա պառկեք հատակին, ոտքերով թեքվեք ծնկների վրա, ուսերը սեղմեք հատակին: Ոտքը գցեք մյուս ոտքին, դանդաղ և զգուշորեն շրջեք իրանի ստորին մասը ոտքերի կողմը: Միևնույն ժամանակ երկու ուսերը պետք է կպած լինեն հատակին: Դուք կարող եք նայել վերև կամ գլուխը շրջել այն կողմը, որը ձեզ հարմար է: Այդ դիրքում մնացեք 5 րոպե, դանդաղ և հանգիստ շնչեք; Այնուհետև նրբորեն վերադարձեք նախկին դիրքին և այդ ամենը կրկնեք նույնությամբ մյուս կողմում: Այս վարժությունը օգնում է թեթևացնել մեջքի, հոդերի, ողնաշարի լարվածությունը, նպաստում է մարսողությանը և կարգավորում մարմնի էներգետիկ շրջանառությունը: Դա թույլ է տալիս ձեզ հանգիստ քնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս