Բաժիններ՝

Ռուսաստանում չեն բացառում, որ կարող են կասեցնել Ուկրաինային գազի մատակարարումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը ռուս լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կարող են դադարեցվել Ուկրաինային ռուսական գազի մատակարարումները, եթե չլուծվի պարտքի խնդիրը:

Չիժովը հիշեցրել է, որ ուկրաինական կողմի պարտքի ծավալը կազմում է մոտ 3.5 միլիարդ դոլար. «Որտեղի՞ց նրանք կվերցնեն այդ գումարը: Հավանաբար, ԱՄՀ-ի տրանշներից, ներկա դրությամբ այլ աղբյուր չկա, քանի որ Եվրահանձնաժողովն ինքը վճարունակ չէ»:

Անդրադառնալով ԵՄ-ից Ուկրաինային գազի ռևերսային մատակարարումներին՝ Չիժովը հայտարարել է, որ տեխնիկական պլանում դա իրագործելի է, սակայն դա Ուկրաինային չի տալիս այնպիսի հնարավորություն, որ նա հրաժարվի ռուսական գազից: Չիժովը, սակայն, ընդունել է, որ Ուկրաինայի համար այն ավելի էժան է, քան ռուսական գազի մատակարարման դեպքում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս