Բաժիններ՝

Ջոն Քերին ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերը:

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում, ըստ որի՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը: Լավրովն ընդգծել է Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի անցկացրած գործողության շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը, բնակավայրերի արգելափակման վերացումը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը և համապարփակ սահմանադրական բարեփոխումների գործարկումը:

Դրա հետ կապված՝ Լավրովը Քերիի ուշադրությունը հրավիրել է չորեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի ու Շվեյցարիայի նախագահների հանդիպման վրա: Լավրովն ու Քերին պայմանավորվել են շարունակել քննարկումներն Ուկրաինայի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս