Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը. yerkir.am
Ամերիկայի Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած քվեարկությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հաղորդում է yerkir.am-ը: Քվեարկության արդյունքում 70 կողմ եւ 1 դեմ ձայներով Ամերիկյան խոշորագույն նահանգներից մեկը ընդունել է դեռ մայիսի 5-ին Նահանգային ասամբլեայի իրավական հարցերով հանձնաժողովի ընդունած բանաձեւը, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը, որպեսզի իր քաղաքացիների համար ապահովի ազատ եւ անկախ հասարակությանը վայել իրավունքներով: Բանաձեւը Միացյալ նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը:
Մանրամասները` yerkir.am կայքում: