Վահագն Խաչատրյան. Դեսպանի նման պահվածքն ավելի շատ կվնասի հայ-ռուսական հարաբերություններին

«Դեսպանի նման պահվածքն ավելի շատ կվնասի հայ-ռուսական հարաբերություններին, քան նման հայտարարություն անելը: Կարծում եմ, ինքն էլ դա պետք է հաշվի առնի, եթե իր նպատակն է հայ-ռուսական հարաբերությունների բարելավումն ու հետագա զարգացումը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի այն հայտարարությունը, թե ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել ցանկացող հասարակական կազմակերպություններին պետք է այլ մեթոդներով չեզոքացնել:

Ըստ Վ. Խաչատրյանի՝ իրականում յուրաքանչյուր ինքնիշխան երկրում նման հարցերի հանդեպ մոտեցումները պետք չէ արտահայտել այն սկզբունքից ելնելով, որ գործ ունեն ոչ թե ինքնիշխան երկրի, այլ՝ այլ կարգավիճակ ունեցող աշխարհի ինչ-որ մի բնակավայրի հետ:

Հիշեցնենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը, մասնավորապես, ասել էր․ «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս