Մանվել Գրիգորյանը՝ Ջեյմս Ուորլիքին. Էս էլ 25 տարի ուզում են տարածքներ, բայց տվողն ո՞վ է…
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարություններին: «Էս էլ 25 տարի ուզում են տարածքներ, բայց տվողն ո՞վ է… տալու մասին խոսք լինել չի կարող… որովհետեւ դրանք գրավյալ տարածքներ չեն, դրանք ազատագրված տարածքներ են, ազատագրել ենք մեր ընկած տղաների արյան գնով, բայց այդ ազատագրված տարածքները նաեւ մեր անվտանգության իրական երաշիքներն են»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ասել է Մանվել Գրիգորյանը: