Միկոյանի հուշարձանի տեղադրման հարցը քննարկվում է դռնփակ նիստում. pastinfo.am
Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է դռնփակ նիստում քննարկել Երեւանում Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին ավագանու՝ ավելի վաղ կայացրած որոշումը վերանայելու հարցը։ «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցները լրագրողներին ասել են, թե նման որոշում կայացվել է՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի նիստում Երեւանի ավագանին որոշել է Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում, տեղադրել Միկոյանի հուշարձանը, ինչին կողմ են քվեարկել Երևանի ավագանու Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոլոր անդամները` բացառությամբ Հայկ Դեմոյանի: Որոշմանը դեմ են քվեարկել նաև «Բարև Երևան» խմբակցության նիստին ներկա երեք անդամները: Ավագանու այս որոշումը լայն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում եւ համացանցը հեղեղվել է Միկոյանի՝ հայավնաս գործունեությունը փաստող պատմական փաստաթղթերով։
Ի վերջո, Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց մայիսի 8-ին նիստ գումարել եւ քննարկել հարցը։ Ավելի վաղ, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Փաստինֆո»-ի հետ զույցում հույս էր հայտնել, որ «այս որոշման տողատակին ուրվագծվում է, որ հանձնաժողովի նախագահը կարձանագրի որոշման վերանայում»:
Մանրամասներն` այստեղ