Վրաերթ Վանաձորում. Մայրն ու դուստրը կոտրվածքներ են ստացել. lorinews.am
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/u8ec0l3p8qilf7gfjvei.jpg)
Այսօր՝ մայիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 14:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում «ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հոգու:
Տուժածներին մինչ շտապօգնության ժամանելը առաջին օգնություն են ցուցաբերել քաղացիներն ու ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Դավիթ Արամյանն ու Լևոն Բուդաղյանը: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են, ովքեր ստացել են կոտրվածքներ: