Բաժիններ՝

«Կուզեի, որ Ադրբեջանը հաղթեր». Շուշան Պետրոսյանը՝ «Եվրատեսիլ 2014»-ի մասին. style.news.am

Մայիսի 6-ին Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն իր «Not alone»-ն երգով ելույթ ունեցավ առաջին համարի ներքո։ Մյուս 15 մասնակիցների ելույթից հետո սկսված քվեարկության արդյունքներով Արամն անցավ եզրափակիչ փուլ։ Այն կկայանա մայիսի 10-ին։: Այս մասին գրում է  style.news.am-ը:

«Մեր վեճը մինչեւ ընտրությունն է։ Ընտրեցի՞նք, որոշվե՞ց՝ ով է, վերջ, մեր պարտքն է լինել նրա կողքին,- նշել է Շուշան Պետրոսյանը,- Ուրախ եմ, որ Արամն առաջին փուլը հաղթահարեց եւ մեր հույսերն արդարացան, երկրորդ մասն էլ՝ Աստված մեզ հետ։ Ինձ համար, բնականաբար, Արամն ամենալավն է, բայց ես, որպես հայ, այս երկրի մարդ բոլորովին չէի ցանկանա, որ «Եվրատեսիլն» անցներ Հայաստանում, կուզեի, որ Ադրբեջանը հաղթեր, եւ ինչպես նախորդ տարի՝ 3 միլիարդ ծախսեր, որպեսզի այդքան փողի ավելի քիչ զենք արտադրեր մեր դեմ»։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս