Երբ Հայաստանն իրեն բերդի աշտարակում փակված գեղեցկուհու տեղն է դրել…

«Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն և ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի գնան, երբ այդ քայլերը Հայաստանն ինքը պետք է կատարի։ Եթե Հայաստանն իրեն բերդի աշտարակում փակված գեղեցկուհու տեղն է դրել ու սպասում է, որ սպիտակ ձիու վրա սլացող ասպետը պետք է գա ու իրեն ազատի չար հրեշից ու կեղծ բարեպաշտության տակ քողարկված պառավից, ապա սա ծիծաղելի կլիներ, եթե դրա հետևանքներն չլինեին այդքան ողբերգական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵՄ-ն, ԱՄՆ-ը ճնշում չեն գործադրում Թուրքիայի վրա՝ այդպիսով Հայաստանի համար ՌԴ-ի պարտադրված ներկայությունից ազատվելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

Ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանն այսօր, եթե այն լիներ ֆունկցիոնալ, կունենար նույն նշանակությունը Հայաստանի համար, ինչ հայ-իրանական սահմանը` մեր անկախության վաղ տարիներին:

«Ես կցանկանայի հայ-թուրքական գործընթացը տեսնել վերականգնված: Չեմ կարող ասել՝ ինչպիսին են Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հաշվարկները կամ մտադրությունները. հուսով եմ` նրանք շարունակում են ընդհանուր եզրեր փնտրել… Սակայն, անհնար է չտեսնել, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, Ռուսաստանի այսօրվա ագրեսիվ կեցվածքի պայմաններում, հերթական անգամ վտանգվել է Հայաստանի պետականությունը»,- նշեց Խարազյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս