Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը ձերբակալվա՞ծ է.«ՀԺ»

«Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը՝ ավելացնելով.

«Սույն տեղեկության վերաբերյալ երեկ ողջ օրը այդպես էլ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Քաղաքական շրջանակներում պնդում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետն անցնում է ԱԱԾ-ում հարուցված մի քանի քրեական գործերով։ Երեկ զանգահարել ենք նաև անձամբ Հակոբյանի հեռախոսահամարով։ Նրա հեռախոսը, սակայն, ևս լռում էր։ Թաղամասում (Արեշ), որտեղ բնակվում է Արշակ Հակոբյանը, նույնպես խոսում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետը ձերբակալված է։ Այս լուրը, իհարկե, հաստատված համարել չենք կարող, բայց հերքելու երեկվա մեր բոլոր փորձերը ձախողվեցին»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս