Ադրբեջանին չի գոհացնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

Ռուսակաn Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորությանը.

«Մեզ չի գոհացնում Ասոցացման համաձայնագիրը: Մեզ անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակով համաձայնագիր: Դրա շուրջ անցկացվում են բանակցություններ: ԵՄ-ը դեռ խորհում է դրա շուրջ: Նրա համար ներկայումս քննարկման գլխավոր թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է, սակայն թե՛ ԵՄ-ը, թե՛ ԵԽ-ը պետք է ուշադրություն հատկացնեն նաև այլ հարցերի»:

Տեսանյութեր

Լրահոս