Մանրամասներ Բյուրեղավանի դպրոցից. Ինչի վրա է ծախսվել բյուջեից հատկացված 113 500 900 դրամը. «Փաստինֆո»
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տարեկան ֆինանսավորման փաստաթուղթը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարվող ապօրինություններն ու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքը քննարկման առարկա են դարձել մամուլում ու հասարակական շրջանակներում, իսկ վերջերս՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ այցից հետո, աշխատանքից ազատվեց գիշերօթիկի տնօրենը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ` խիստ նկատողություն, քանի որ հենց նա էր հասարակական կառույցների ահազանգերի հետքերով այցելել Բյուրեղավանի դպրոց ու ոչ մի խախտում չէր հայտնաբերել:
Ինչևէ, այս տեսակետից բավական հետաքրքիր է, թե ի՞նչ ծախսեր է կատարել դպրոցի՝ արդեն նախկին տնօրինությունը գիշերօթիկում: Նախ ասենք, որ տարեկան այս հաստատությանը բյուջեից հատկացվել է 113 500 900 դրամ, ինչպես փաստաթղթում է ասված` երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայությունների նպատակով:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ երեխային պետք է բաժին ընկնի գրեթե մեկ խնամող: Եթե երեխաների տարեկան քանակը նշված է միջինը` 85, ապա խնամողներինը` միջինը 72 պետք է լինի: Սակայն հիշեցնենք, որ ըստ հասարակական կառույցների ահազանգերի՝ հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին:
Մանրամասներն` այստեղ