Բաժիններ՝

Վերջին տարիներին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությունը շատ տպավորիչ է. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը: Բացելով գագաթաժողովը՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծել է, որ վերջին տարիներին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությունը շատ տպավորիչ է:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ հիանալի հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի հետ. «Ինձ շատ ջերմորեն ընդունեցին Թուրքիայում, բացի այդ, ես արդեն երկու անգամ հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ, և մենք մեծապես գոհ ենք մնացել այդ հանդիպումներից»:

Մարգվելաշվիլիի խոսքերով՝ գագաթաժողովի նպատակը տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերին աջակցելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս