Բաժիններ՝

Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը: «Թբիլիսյան գագաթաժողով – 2014» միջոցառումն անցկացվում է Վրաստանի խորհրդարանի Հանրային գրադարանում:

Գագաթաժողովին մասնակցող Աբդուլլահ Գյուլը, Գեորգի Մարգվելաշվիլին և Իլհամ Ալիևը քննարկելու են տնտեսական, առևտրի, տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում 20 տարվա համագործակցության արդյունքները, ինչպես նաև ընթացիկ ու պլանավորված համատեղ նախագծերի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս