Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը լեգիտիմացնում ԲՀԿ-ին. «Առավոտ»

«Ընդամենը 2 տարի առաջ, երբ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում էին համագործակցել, «Ժառանգությունը» մեղադրում էր այդ ուժերին՝ ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ լեգիտիմացնելու համար»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով. «Այսօր «Ժառանգությունն» ինքն է համագործակցում նույն ԲՀԿ-ի հետ՝ լեգիտիմացնելով նրա մուտքը ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտ:

«Առավոտը» այս առնչությամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Դուք քառյակի հետ համագործակցությամբ չե՞ք լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ: Նա պատասխանեց. «Համագործակցող 4 խմբակցություններն ամեն մեկն ունի իր յուրահատուկ հետագիծը: Մենք համաձայն չենք եղել յուրաքանչյուրի հետ այս կամ այն հարցում, եղել են նաեւ քննադատություններ ոչ միայն միակողմանի, այլեւ փոխադարձ, բայց եղել է որոշում, որ այդ խորհրդարանական ուժերը համագործակցեն: Կերեւան այն ուժերը, որոնք ընդդիմադիր են եւ պատրաստ են ինքամաքրվել անցյալի վարքից եւ անցնել նոր շրջան, եւ որոնք են նրանք, որ ուղղակի այդ պատրաստակամությունը, ցանկությունն ու ուժը չունեն այդ քայլը կատարելու եւ որոշում են շարունակել՝ ինչպես միշտ»»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս