Բաժիններ՝

Արսեն Ավակովը պարզաբանել է, թե ինչու է Սլավյանսկում դանդաղ ընթանում հակաահաբեկչական գործողությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում պարզաբանել է, թե ինչու է դանդաղ ընթանում հակաահաբեկչական գործողությունը.

«Ուկրաինացի զինվորականները Սլավյանսկն ահաբեկիչներից մաքրելու ուղղությամբ տարվող հատուկ գործողության ժամանակ չեն կարող կրակել խաղաղ բնակչության վրա: Թշնամին ակտիվորեն օգտվում է այդ սահմանափակումներից:

Թշնամին թաքնվում է նրա (բնակչության) մոտ և կրակում է այնտեղից: Մենք չենք կարող այնտեղ ուղղել ուղղաթիռների կամ գնդացիրների կրակը, որովհետև այնտեղ խաղաղ տներ են: Պետք է հասկանալ իրական վիճակը: Մեր բանակը մեթոդաբար կործանել են: Մենք չունենք ադեկվատ հատուկ ստորաբաժանումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս