Բաժիններ՝

Սլավյանսկում զինյալները «Մի-24» տիպի ուղղաթիռ են կործանել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սլավյանսկի շրջանում տեղի ունեցած մարտերի ժամանակ զինյալները խոշոր տրամաչափի գնդացրի օգնությամբ կործանել են Ուկրաինայի զինված ուժերի «Մի-24» տիպի ուղղաթիռ:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ-ի Մամուլի ու տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Բոգդան Սենիկը: Նրա խոսքերով՝ միջադեպը գրանցվել է ժամը 14.30-ի մոտ, Սլավյանսկ քաղաքի շրջանում: Նա հավելել է, որ ուղղաթիռի անձնակազմը ողջ է, քանի որ ուղղաթիռն ընկել է ջրամբարի մեջ, ինչն էլ փրկել է օդաչուների կյանքը:

Սրանից առաջ էլ Ուկրաինայի ՊՆ-ը հայտնել էր, որ մայիսի 2-ի գիշերը զինյալները Սլավյանսկում կործանել են Ուկրաինայի զինված ուժերի «Մի-24» տիպի 2 ուղղաթիռ: Բացի այդ, վնասվել էր «Մի-8» տիպի մեկ ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031