Բաժիններ՝

Սլավյանսկում ազատ են արձակել ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Սլավյանսկում ազատ են արձակվել ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը, որի հետ Մոսկվան երեկ ժամանակավորապես կորցրել էր կապը:

Լուկինն ընդգծել է, որ ազատ է արձակվել 12 մարդ, որոնց անունները եղել են իր մոտ եղած ցուցակում. «Դա եղել է կամավոր, հումանիտար ակտ, և մենք դրա համար մեծապես երախտապարտ ենք քաղաքի տերերին: Մենք կցանկանայինք, որ դրան հաջորդեին հումանիտար այլ ակտեր»:

Լուկինը մանրամասնել է, որ դրանց տակ նկատի ունի բախումների դադարեցումը և հակամարտող կողմերի միջև բանակցություններ սկսելը: Ապրիլի 25-ին Սլավյանսկում տեղի ուժերը կանգնեցրել էին ԵԱՀԿ-ի առաքելության ավտոբուսը և պատանդ էին վերցրել նրանց` տեսուչներին կասկածելով լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս