Բաժիններ՝

Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` իրավապահները ձերբակալել են երեկ Օդեսայի կենտրոնում Ուկրաինայի միասնության կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների ավելի քան 130 մասնակցի:

Իրավապահները քրեական գործեր են հարուցել «զանգվածային անկարգությունների», «միտումնավոր սպանության», «խուլիգանության», «պետական կամ հասարակական շենքերի կամ կառույցների գրավման», «գույքի կանխամտածված ոչնչացում կամ վնասում» և այլ հոդվածներով:

Օդեսայի մարզային ՆԳՆ-ը հայտնել է, որ Օդեսայի անկարգությունները խլել են 37 մարդու կյանք, ևս 200 մարդ, այդ թվում նաև 22 ոստիկան տուժել է: Դրա հետ կապված` Օդեսայում հայտարարվել է եռօրյա սուգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս