«Ոչ մի երաշխիք չկա, որ Հանրապետականը 10 տարի իշխող դիրքեր է գրավելու»

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի կարծիքով` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությունները պետք չէ առանձնապես լուրջ ընկալել. «Դա անձնական կարծիք է, որն առանձնապես ոչինչ չի կարող նշանակել, որովհետև 10 տարվա ընթացքում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որ կուսակցությունն ինչ վիճակում կլինի: Համենայնդեպս, վերջին 20 տարիների ընթացքում 3-4 կուսակցություն մենք փոխեցինք, նկատի ունեմ՝ իշխանության մեջ: Այնպես որ, ոչ մի երաշխիք չկա, որ Հանրապետականը 10 տարի իշխող դիրքեր է գրավելու»:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք ժողովուրդն այդ հայտարարություններից հետո կընտրի հանրապետականներին, սոցիոլոգը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ ժողովուրդն ուշադրություն էլ չի դարձրել այդ հայտարարությանը, և առանձնապես դա չի կարող ազդել: Նա կուսակցության ղեկավար չի, նախագահ չի, պարզապես մարդ է, որ կարծիք է ասում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս