Ռուսաստանը Կիևից պահանջել է անհապաղ կասեցնել Սլավյանսկում իրականացվող հատուկ գործողությունը
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է կասեցնել Սլավյանսկում իրականացվող հատուկ գործողությունը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում.
«Արևմուտքից վճռականորեն պահանջում ենք հրաժարվել Ուկրաինայի հանդեպ կործանիչ քաղաքականությունից, իսկ նրանցից, ովքեր իրենց իշխանություն են հայտարարել Կիևում, պահանջում ենք պատժիչ գործողության և սեփական ժողովրդի դեմ յուրաքանչյուր բռնության անհապաղ դադարեցում, քաղբանտարկյալների ազատում, լրագրողների գործունեության լիակատար ազատության ապահովում:
Դա հնարավորություն կտա սկսել իրավիճակի ապաէսկալացման իրական գործընթաց»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    