Բուսակերության վնասները՝ հետազոտությունը հերքել է բուսակերության օգտակարությունը
aroxj.am-ը գրում է, որ նոր հետազոտությունը հերքել է այն տեսակետներն ու ապացույցները, որոնք պնդում են, թե բուսակերությունը առողջարար է և նպաստում է առողջության բարելավմանն ու առողջ ապրելակերպին: Բուսակերները շատ գոհ են իրենց առողջ սննդակարգից, որը միս չի պարունակում, զուրկ է բոլոր տեսակի ճարպերից ու սննդային հավելումներից: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերները ավելի թույլ առողջություն և ցածր կյանքի որակ ունեն:
Ավելին՝ մասնագետները պարզել են, որ բուսակերները ավելի հաճախ են դիմում բժշկի, քան մսակերները: Նրանց հատուկ են հատկապես ալերգիաները, քաղցկեղը և հոգեկան շեղումները: Համաձայն հետազոտության, բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցողների մեջ, այնուամենայնիվ ավելի շատ են բուսակերները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: