1 տարեկան երեխայի հետ ձորը նետվելու սպառնալիքով դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ (մոտ 55 տարեկան) սպառնում էր 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը, սակայն նրանց հաջողվել էր դուրս բերել տարածքից և կանխել այն: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ երեկ Ծովասար համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: Նա նաև հայտնել էր, որ երեխան վնասվածքներ չի ստացել:

Տեսանյութեր

Լրահոս