Բաժիններ՝

Մոսկվան կորցրել է Ուկրաինայի հարավ-արևելք գործուղված Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ կապը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական կողմը չի կարողանում կապ հաստատել նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին օմբուդսմեն Վլադիմիր Լուկինի հետ, որն Ուկրաինայի հարավ-արևելք է ուղարկվել՝ ավելի վաղ պատանդ վերցված օտար ռազմական դիտորդների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Պատժիչ գործողության սկսվելուց հետո ռուսական կողմը չի կարողանում կապ հաստատել Լուկինի հետ»:

Պեսկովը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ ռեժիմով ստանում է Ուկրաինայի հարավ-արևելյան զարգացումների մասին ողջ տեղեկատվությունը: Պեսկովն ընդգծել է, որ այդ տարածաշրջանում ձեռնարկված պատժիչ գործողությունում ներգրավված է նաև մարտական ավիացիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս