Բաժիններ՝

Մենք պետք է այսուհետ Ռուսաստանը դիտարկենք որպես հակառակորդ և ոչ թե գործընկեր. Վերշբոու

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն երկու տասնամյակ ջանքեր է գործադրել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու համար, սակայն այժմ անհրաժեշտ է համարում նրան դիտարկել որպես մրցակից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն. «Ակնհայտ է, որ ռուսները ՆԱՏՕ-ին հայտարարել են հակռակորդ, այնպես որ մենք պետք է այլևս սկսենք Ռուսաստանը դիտարկել ոչ թե որպես գործընկեր, այլ՝ ավելի շուտ հակառակորդ:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ու Ուկրաինայի արևելքի անկարգությունների ակնհայտ մանիպուլացումն արմատականորեն փոխեցին ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները: Կենտրոնական Եվրոպայում մենք ակնհայտորեն ունենք երկու կարծիք, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական անվտանգությունը:

Մենք նախկինի նման պաշտպանելու ենք Ռուսաստանի հարևանների ինքնիշխանությունն ու ազատ ընտրությունը, իսկ Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է վերստին պարտադրել իր գերիշխանությունը և ռուսական աշխարհին պաշտպանելու պատրվակով սահմանափակել նրանց ինքնիշխանությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս