Դոնեցկի մարզում անջատողականները տիրել են ևս մեկ քաղաքի (տեսանյութեր)
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ինքնաձիգներով զինված 30 մարդ 6 ավտոմեքենայով հայտնվել է Դոնեցկի մարզի Ամվրոսիևկա քաղաքում, կոտրել են քաղխորհրդի դռները և նրանում տեղադրել են այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության դրոշները:
Հարձակման ժամանակ շենքում ոչ ոք չի գտնվել: Անջատողականները պատռել են պետական դրոշը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության հինգ աշխատակիցներ հայտարարել են, որ իրենք «ժողովրդի» հետ են, ինչից հետո անջատողականները գիորգիևյան ժապավեններ են կպցրել նրանց վրա:
Դրանից հետո անջատողականները 3 մեքենայով գնացել են քաղաքապետ Իգոր Սկլյարովի տուն, ով հանդես է գալիս Ուկրաինայի միասնության օգտին, տնային հագուստով նրան բերել են քաղխորհուրդ և զենքի սպառնալիքի ներքո հարկադրել են գրել հրաժարական տալու հայտարարություն: