Նոր մանրամասներ՝ երեխայի հետ ձորը նետվել ցանկացող տղամարդու միջադեպից
Ծովաասարում 1 տարեկան երեխայի հետ ձորը նետվել սպառնացող տղամարդը հոգեկան խանգարում ունի. նրան ոստիկանություն են տարել, երեխան վնասվածքներ չի ստացել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ մոտ 55 տարեկան բնակիչը սպառնում է 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը:
Համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը 168.am-ին փոխանցեց, որ դեպքը կանխվել է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ տղամարդը երեխային գրկել, նստել էր քարի մոտ, սակայն նրանց հաջողվել է դուրս բերել տարածքից: Ըստ նրա՝ երեխան վնասվածքներ չունի, իսկ տղամարդուն տարել են ոստիկանություն:
Նա նշեց, որ տղամարդը հոգեկան խանգարում ունի: