Բաժիններ՝

Եգիպտոսում մահվան են դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 683 ակտիվիստի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական Էլ-Մինյա նահանգի դատարանն այսօր մահվան է դատապարտել երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 683 ակտիվիստի:

Այդ դատավճիռները հաստատման նպատակով ուղարկվել են Եգիպտոսի գերագույն մուֆթիին: Բացի այդ, դատական կոլեգիան նիստի ժամանակ աջակցել է ավելի վաղ բարձրագույն պատժի դատապարտված 529 դատավճիռներից 37-ին:

Մնացյալին կուղարկեն ցմահ ազատազրկում կրելու: Ամբաստանյալների երկու խմբին էլ մեղադրում էին նախորդ տարվա օգոստոսին Կահիրեում բռնություններ ու սպանություներ հրահրելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս