«Երեկ երեկոյան տանը բրնձով փլավ եմ կերել». Հրայր Թովմասյան. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Արդարադատության նախարարի թեկնածուի որոշման հարցը ևս բավական ձգձգվեց։ Երեկ, երբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը խորհրդարան էր եկել պետաիրավական հանձնաժողովում մի շարք օրինագծեր ներկայացնելու, մեր թղթակիցը նրան մի քանի հարց է ուղղել։
– Պարոն Թովմասյան, դուք նոր կառավարությունում կլինե՞ք։
– Ես երեկ հանդիպել եմ և հանրապետության նախագահի հետ, և վարչապետի հետ և ինչ եմ մտածում, ինչ եմ ուզում՝ փոխանցել եմ իրենց։
– Եվ ի՞նչ եք ուզում, ուզում եք շարունակե՞լ պաշտոնավարությունը։
– Ձեր ի՞նչ գործ, ինչու եք ուզում, որ իմ ու նախագահի և իմ ում վարչապետի զրույցը բոլորի սեփականությունը դաոնա։ Եթե ես որոշեի, որ դարձնեմ բոլորի սեփականությունը, կասեի։ Մնաց 8 օր կառավարության ձևավորմանը, սպասեք։
– Դուք պետական բարձրաստիճան պաշտոնյա եք և բոլորին հետաքրքրում է՝ մնալո՞ւ եք այդ պաշտոնում, թե՝ ոչ։
– Երեկ երեկոյան տանը բրնձով փլավ եմ կերել։ Ես լիքը աոիթ կունենամ ձեր հարցերին պատասխանելու»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։