Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ-ի կողմից զորավարժություններ անցկացնելը սպառնալիք է ստեղծում. ՆԱՏՕ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վեշբոուն հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի զորավարժությունները ստեղծում են լարվածության էսկալացման սպառնալիք.
«Քողարկված սպառնալիքների օգտագործումը և Ուկրաինայի սահմանի մոտ նոր զորավարժություններ անցկացնելը սրում է լարվածությունը և առանց այն էլ անկայուն իրավիճակը, ինչպես նաև խախտում է Ժնևի համաձայնագիրը:
Ռուսաստանը պետք է կենտրոնանա զորքերը դեպի զորանոցներ հետ քաշելու, զինված դիմակայության վտանգը նվազեցնելու և ժնևյան համաձայնագրի իրագործմանն աջակցելու վրա, այդ թվում նաև Ուկրաինայի արևելյան հատվածում ապօրինի զինված խմբերի կողմից շարունակվող բռնությունները դատապարտելու միջոցով»: